
ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐԻ ՀԱՍՏԻՔ
«ԲիզԱրտ Գրուպ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում ցեյլոնյան «Բազիլուր» թեյի և իտալական «Իպնոսի» սուրճի բրենդի վաճառքի մենեջերներ հետևյալ քաղաքներում՝
- Երևան
- Գյումրի
- Վանաձոր
- Ծաղկաձոր
- Դիլիջան
- Ստեփանակերտ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝
- Պոտենցիալ հաճախորդների հայտնաբերում
- Ապրանքի պատշաճ ներկայացում և վաճառաի կառավարում
- Պահպանել և բարելավել հարաբերությունները հաճախորդների հետ
- Բացահայտել հաճախորդների կարիքները և առավելագույնս բավարարել դրանք
- Արագ և պրոֆեսիոնալ տեղեկություններ տրամադրել հաճախորդներին
- Հետևել ապրանքի համապատասխան կերպով ներկայացման և աջակցել վաճառքների ավելացմանը։
- Տրամադրել ԲիզԱրտ Գրուպ ղեկավարությանը շուկայի և հաճախորդների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Վաճառքներով զբաղվելու ցանկություն
- Արագ սովորելու և ընկալելու տրամադրվող տեղեկությունը ունակություն և ցանկություն
- Պրոակտիվ մտածելակերպ
- Հաղորդակցվելու և ներկայացնելու ունակություն
- Բանակցելու և թիմում աշխատելու ունակություն
- Excel ծրագրի իմացություն (ցանկալի)
Դիմորդներին խնդրում ենք ինքնակենսագրականներն և լուսանկարները ուղարկել manager@bizart.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում անպայման նշելով «Վաճառքի մենեջեր, Քաղաքը»: