← Back
Thursday 03 Mar 2016
img

Apply7 Habbits of Highly Effective People

Եռօրյա դասընթացը իրականցվելու է աշխարհահռչակ Ստիվեն Քովիի` «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի հիման վրա: Դասընթացի ընթացքում կքննարկենք և կզարգացնենք հետևյալ հմտությունները`
1. Արդյունքների վրա ուշադրության սևեռում
- Սեփական նպատակների գիտակցում
- Հաջողության հասնելու մոտիվացիա
2. Թիմային աշխատանք
- Ընկերության արժեքներին և նպատակներին նվիրված լինելու անհրաժեշտության ընկալում
- Բարձր կատարողական կարգապահության ցուցաբերում. աշխատանքի իրականացում սահմանված ժամկետում
- Դժվարությունների ծագման դեպքում խոչընդոտների մասին ժամանակին տեղեկացում և համապատասխան լուծման ուղիների որոնում
- Հաղթանակ-հաղթանակ (win-win) ոճում լուծումների որոնում
- Սեփական գործողությունների համաձայնեցում և համակարգում գործընկերների հետ
- Ընկերության աշխատակիցների հետ արդյունավետ հարաբերությունների ձևավորում
3. Հաղորդակցության հմտություններ
- Գործընկերների և հաճախորդների հետ կառուցողական կապերի հաստատում
- լսելու և կարեկցելու կարողության տիրապետում
- Շփման ոճի ադապտացում տարբեր իրավիճակներին
- Զրուցակցին սեփական տեսակետում համոզելու կարողություն
4. Փոփոխություններին ադապտացվելու կարողություն
- Աշխատանքի նոր մոտեցումների արագ յուրացում, սեփական վարքագծի ադապտացում՝ ըստ իրականացվող փոփոխությունների
- Հետադարձ կապի պարզ ընկալում և սեփական վարքագծի շտկում
- Նախաձեռնություն, որը կհանգեցնի սեփական աշխատանքի և առհասարակ կազմակերպության գործունեության բարելավմանը, դրանց իրագործման համար պատասխանատվություն վերցնելու պատրաստակամություն
- Ընկերության առօրյա կյանքի և գործընկերների գաղափարների հանդեպ հետաքրքրվածություն
- Ինքնազարգացում, գործունեության արդիական ոլորտներում հետաքրքրության դրսևորում նորարարարությունների նկատմամբ
- Պրակտիկ ապրելակերպ, կազմակերպության և սեփական գործունեության արդյունքների համար պատասխանատվության գիտակցում

ԾՐԱԳՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ անցեք այս հղումով և լրացրեք հայտը՝
http://blcarmenia.com/index.php?app=32&bid=94

Տևողություն՝ 3օր, 9 ժամ, Մարտի 3, 4 և 5-ին
Դասընթացի ժամերը՝ 17:00 մինչև 20:00 ամեն օր
Դասընթացի լեզուն՝ Հայերեն, Ռուսերեն
Անցկացման վայր՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան
Արժեքը մեկ անձի համար՝ 15 000 դրամ
Դասընթացի ավարտին Հայկական Բիզնես Մասնագետների Ասոցիացիայի (ABPA) կողմից կտրվի համապատասխան վկայական: 
Դասընթացը կվարի Սերտիֆիկացված Բիզնես Մասնագետ և Թրեյներ, Առաջնորդության ոլորտում միջազգային “CBP in Leadership” որակավորում ունեցող մասնագետ՝ Արթուր Էդուարդի Յավրույանը: