← Back
Saturday 18 Nov 2017
img

ApplyԱրդյունավետ վաճառքներ. Հմտություններ և Կառավարման Մեթոդներ

Վաճառքները ցանկացած բիզնեսի հզորացման հիմնական շարժիչներից են: Եթե բիզնեսը նոր եք սկսում, եթե զարգացնելու խնդիր ունեք, նոր շուկաներ գրավելու խնդիր ունեք, եթե վաճառքի բաժնի արդյունավետությունը օրակարգային խնդիր է, ապա այս կուրսը Ձեզ օգտակար կլինի:

«Արդյունավետ վաճառքներ. Հմտություններ և Կառավարման մեթոդներ» կուրսը բաղկացած է հետևյալ թեմաներից`

- Հաճախորդների հոգաբանական նկարագրերը և տիպերը,
- Վաճառքի ձագար
- Վաճառքի առանցքային փուլերն ու նրանց անցկացման կանոնները,
- Հաճախորդների որոնում,
- Վաճառքի առանցքային փուլերն ու նրանց անցկացման կանոնները,
- Հաճախորդների բացահայտում/կապի հաստատում,
- Հաճախորդների կարիքների հստակեցում,
- Ապրանքի ներկայացում,
- Աշխատանք առարկությունների հետ,
- Գործարքի ամփոփում ,
- Վաճառքի տեխնիկա AIDA®,
- Վաճառքի տեխնիկա SPIN®, 
-Վաճառքի տեխնիկաներ Cross-selling, Up-selling և Down-selling,
- Հեռախոսով հաճախորդների հետ շփման յուրահատկությունները,
- «Սառը» զանգեր,
- Հաճախորդների հետ գրավոր շփման կանոնները և չափանիշները,
- Սկրիպտերը (սցենարները),
- Նպատակը, ստեղծումը և նրանցով աշխատելը,
- Վաճառքների մեծացում:

Կուրսը վարելու է Arthur Yavruyanը, ով ունի ավելի քան 26 տարվա՝ տարատեսակ ոլորտներում գործող կազմակերպությունների կոմերցիոն և վաճառքի ստորաբաժանումների ստեղծման և ղեկավարման փորձ: Հանդիսացել է «Հայկական Բիզնես Մասնագետների Միավորման» նախագահ, «Երիտասարդներ Առանց Սահմանների» հիմնադրամի հիմնադիր, «Սլավ Մոթորս» ընկերությունում վաճառքի և մարքեթինգի բաժնի ղեկավար, «Գլորիա Ֆուդ Կո» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն: Այժմ աշխատում է «Բիզնես Լինկ Կոնսալտինգ»խորհրդատվական կազմակերպությունում, որպես հիմնադիր տնօրեն:
Վաճառքների մեծացում մարքեթինգային թեմայով կխոսի «Չոր մարքեթինգ» գրքի և կուրսի հեղինակ Վահրամ Միրաքյանը: 

«Արդյունավետ վաճառքներ. Հմտություններ և Կառավարման մեթոդներ» կուրսը սկվելու է նոյեմբերի 18-ից, տևելու է երեք շաբաթ, շաբաթը երկու օր երեք ժամով Messier 53 Hotel Yerevan-ում, արժեքը՝ 29 000 դրամ:

Կուրսը չհավանելու դեպքում գումարը ետ կվերադարձնենք: 
Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 55 269289