← Նախորդ էջ
Thursday 25 Aug 2016
img

Դիմել«Գտի՛ր քո մասնագիտությունը» 2016. Ամենամյա Ամառային Դպրոց

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» հիմնադրամը, «Բիզնես Լինկ Կոնսալթինգ» ընկերության և «Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության» հետ համատեղ, կազմակերպում է «Գտի՜ր քո մասնագիտությունը» 2016 Ամենամյա Ամառային Դպրոցը:

ԴՊՐՈՑԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ Հուլիսի 25-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Գուգարք» ճամբարում: 
ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ են 9-12-րդ դասարանների աշակերտները:

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ.
1. ծանոթանալ ՀՀ բուհերում դասավանդվող տարբեր մասնագիտություններին՝ մասնակցելով սեմինարների և քննարկումների համապատասխան ներկայացուցիչ-մասնագետների հետ,
2. ազատ քննարկումների միջոցով տեղեկանալ տարբեր մասնագիտությունների առավելությունների և բացասական կողմերի մասին,
3. պատկերացում կազմել մասնագիտական հեռանկարների և աշխատաշուկայի հնարավորությունների մասին,
4. ստանալ լուսանկարչության դասեր պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից,
5. կազմակերպել անմոռանալի և զվարճալի հանգիստ բնության գրկում,
6. գնալ էքսկուրսիաների և արշավների,
7. մասնակցել երեխաների տեսահորիզոնն ընդլայնող և ինքնադրսևորման հմտություններն զարգացնող թիմային աշխատանքներին, զվարճալի խաղերին և այլ միջոցառումներին:

ՓԱԹԵԹԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է.
- սեմինար-քննարկումներին մասնակցության արժեք,
- բոլոր տրանսպորտային ծախսեր,
- կացության վճար՝ 8 օր,
- 4-անգամյա սնունդ,
- էքսկուրսիաներ և արշավներ,
- բոլոր զվարճալի և սպորտային միջոցառումների արժեք,
- ամառային դպրոցի մասնակցության վկայական:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆ Է 70 000 ՀՀ դրամ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Բոլոր մասնակիցների գրանցման ավարտին տեղի կունենա թափանցիկ վիճակահանություն, որի արդյունքում «Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության» բարձր հովանու ներքո 5 դիմորդ կստանա «Գտի՜ր քո մասնագիտությունը» 2016 Ամենամյա Ամառային Դպրոցի ԱՆՎՃԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ:

ԱՌՑԱՆՑ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ կարող եք սեղմել այստեղ:http://blcarmenia.com/index.php?app=41&bid=94 

Մենք սիրով սպասւմ ենք Ձեզ: Եկեք կամ զանգահարեք՝
ք. Երևան Կոմիտասի պող. 37/75