ԴիմելԱրդյունավետ վաճառքներ: Կիրառական գործիքներ և իրական քեյսեր
Կուրսի ընթացքում Դուք ձեռք կբերեք տարբեր գործիքներից օգտվելու հմտություն, կուսումնասիրեք իրական քեյսեր և կստանաք հենց Ձեզ հուզող հարցերի պատասխաններ:
Կուրսի ընթացքում կլինեն առնվազն 14 իրավիճակային վարժություն, 22 գործիք, մի շարք կանոններ և վաճառքը զարգացնելու միջոցներ:
Ավարտին կտրամադրվի Business Link Consulting-ի և Չոր մարքեթինգ-ի համատեղ վկայական:
«Արդյունավետ վաճառքներ: Կիրառական գործիքներ և իրական քեյսեր» կուրսը բաղկացած է հետևյալ թեմաներից`
- Հաճախորդների հոգեբանական նկարագրերը և տիպերը,
- Գնորդի «ալիք», ինչպե՞ս աշխատել այդ ալիքի վրա:
- Վաճառքի ձագար: Ի’նչ խնդիրներ է օգնում լուծել վաճառքի ձագարը:
- Վաճառքի առանցքային փուլերն ու նրանց արդյունավետ անցնելու մեթոդները,
- Հաճախորդների որոնում,
- Վաճառքի առանցքային փուլերն ու նրանց անցկացման կանոնները,
- Հաճախորդների բացահայտում/կապի հաստատում,
- Հաճախորդների կարիքների հստակեցում,
- Ապրանքի ներկայացում,
- Աշխատանք առարկությունների հետ,
- Գործարքի ամփոփում ,
- Վաճառքի ամենա արդյունավետ տեխնիկա SPIN®,
- Վաճառքի տեխնիկաներ Cross-selling, Up-selling և Down-selling,
- Հեռախոսով հաճախորդների հետ շփման յուրահատկությունները,
- «Սառը» զանգեր,
- Սկրիպտերը (սցենարները),
- Վաճառքների մեծացում սոցիալական ցանցերի միջոցով:
Կուրսը վարելու է «Business Link Consulting» խորհրդատվական ընկերության հիմնադիր Arthur Yavruyanը, ով ունի ավելի քան 26 տարվա՝ տարատեսակ ոլորտներում գործող կազմակերպությունների կոմերցիոն և վաճառքի ստորաբաժանումների ստեղծման և ղեկավարման փորձ, hանդիսացել է «Հայկական Բիզնես Մասնագետների Միավորման» նախագահ, «Երիտասարդներ Առանց Սահմանների» հիմնադրամի հիմնադիր, «Սլավ Մոթորս» ընկերությունում վաճառքի և մարքեթինգի բաժնի ղեկավար, «Գլորիա Ֆուդ Կո» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն: Այժմ աշխատում է «Բիզնես Լինկ Կոնսալտինգ»խորհրդատվական կազմակերպությունում, որպես հիմնադիր տնօրեն:
Վաճառքների մեծացում մարքեթինգային թեմայով կխոսի «Չոր մարքեթինգ» գրքի և կուրսի հեղինակ Վահրամ Միրաքյանը:
«Արդյունավետ վաճառքներ: Կիրառական գործիքներ և իրական քեյսեր» կուրսը սկվելու է փետրվարի 13-ից, տևելու է երեք շաբաթ, շաբաթը երկու օր երեք ժամով Elite Plaza Business Center-ում, արժեքը՝ 35 000 դրամ:
Կուրսը չհավանելու դեպքում գումարը ետ կվերադարձնենք:
Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 55 269289