← Back
Friday 16 Feb 2018
img

ApplyԲարդ բանակցություններ: Ցանկալի արդյունք ստանալու մեթոդները

Ձեր հաջողությունը մեծապես կախված է Ձեր բանակցելու անհատական հմտություններից, կլինի դա Ձեր նախագծի, թե թիմի համար միջոցների հայթայթում, աշխատավարձի ավելացման քննարկում, թե ընկերության համար առավել շահավետ գործարքի կնքում: 
Այս դասընթացի շրջանակներում Դուք հնարավորություն կստանաք ուսումնասիրել պրոֆեսիոնալ բանակցողի կողմից կիրառվող մեթոդները, կզգաք ինքներդ Ձեզ բանակցող և ստացված փորձի հիման վրա կզարգացնեք Ձեր անձնական հմտությունները:
Դուք կսովորեք ինչպես իրագործել լավագույն բանակցային մարտավարությունները, զարգացնել Ձեր անձնական բանակցային ոճը, և բարելավել Ձեր կարողությունները՝ հաջողությամբ գործարք կնքել ցանկացած իրավիճակում:

Ի՞ՆՉ ԿՏԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՁԵԶ
- Կունենաք լավագույն արդյունքները ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական բանակցությունների ընթացքում,
- Վստահություն ձեռք կբերեք գործարքների կնքման Ձեր կարողությունների վերաբերյալ,
- Կբարելավեք բանակցությունները՝ կառավարելով Ձեր էմոցիաները և ազդելով այլոց վրա,
- Կկառուցեք դրական, գործուն հարաբերություններ սեղանի շուրջ գտնվող բոլոր մասնակիցների հետ,

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱԿԻՐՃ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Ի՞նչ է իրենից ներկայացնում բանակցությունը 
- Բիզնես բանակցությունների առանցքային տարրերը: 
- Սոկրատի սկզբունքը: 
- Հոմերոսի կանոնը:
- “Սալյամի”-ի մեթոդը:
- “ԿՐԻՍ” մոդելը:
- Բանակցությունների կառուցվածք:
- ԲԱՏՆԱ - մի բան, առանց որի անիմաստ է բանակցել և առհասարակ բժվար է ապրել:
- ՈւԱՏՆԱ - մի բան, որին միշտ պետք է պատրաստ լինես բանակցելիս:
- Սեղանի շուրջ նստելու տարբեր տեղերի նշանակությունը և ազդեցությունը:
- Ոչ ռացիոնալ մարդկանց հետ բանակցելիս՝ լուծում գտնելու ուղիները:
- Լսելու հմտություն:
- Հռետորական հմտության սկզբունքները:
- Բանակցողների թիմի արդյունավետ կառավարելու հմտություն,

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԹՈՒՐ ՅԱՎՐՈՒՅԱՆ՝ 
- 24 տարվա փորձ՝ Բիզնես բանակցություններ պլանավորելու և վարելու 
- Դիվանագիտական բանակցություններ վարելու փորձ
- Բանակցությունների և Բիզնես Էթիկայի Միջազգային որակավորմամբ Բիզնես մասնագետ՝ Master Executive աստիճան
- Բիզնես Լինկ Կոնսալտինգ խորհդատվական կազմակերպության հիմնադիր
- Հայկական Բիզնես Մասնագետների Միավորման նախագահ
- MBA, Դասախոս, Բիզնես թրեյներ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՀԱՅՏ
Դասընթացը տեղի կունենա, “Փարիզ” հյուրանոցի կոնֆերանս դահլիճում (Ամիրյան 4/6, “Կովկասի գերուհին” ռեստորանի մոտ):
Տեղերի քանակը սահմանափակ է (25 տեղ):
Արժեքը՝ 15 000 ՀՀ դրամ: Առաջին 5 գրանցվողները կստանան 20% զեղչ: 
Տևողությունը՝ փետրվարի 16, 17 և 19-ին, ժամը 19:00-ից մինչև 22:00
Գրանցվելու համար լրացրեք հայտը՝ https://goo.gl/forms/EJb5VPP4tLatcexQ2